Իշխանությունը անցնում է կտրուկ քայլերի․․ Աշխատանքից կազատվեն բոլոր այն ուսուցիչները, ովքեր կամասնակցեն ընդիմության․․

Քաղաքականություն

Դեկտեմբերի 19-ին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ հրապարակել են իրենց հետագա պլանները։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթւոմ կոչ է արել համաքաղաքացիներին աջակցել համահայկական գործադուլին, որը նախատեսված է երեքշաբթի։Պարզ է, որ ընդդիմությունը պետք է փորձի մարդաքանակ ապահովի դեկտեմբերի 22-ին սպասվող գործադուլի ու հանրահավաքի համար։

Այսօր արդեն մի քանի ուսումնական հաստատություններ հայտարարեցին, որ միանալու են ընդդիմության հայտարարած գործադուլին, չնայած որ հաստատությունների բազմաթիվ աշխատակիցներ որոշման մասին իմացել են միայն մամուլից։ Բնականաբար այս հայտարարություններն արվել են ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից, ովքեր անգամ հաշվի չեն նստել աշխատակազմի հետ։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վերջապես հասկացել է, որ պետք է ՎԵՐՋ դնի ԹԱՎԻՇԻՆ…Մեր տեղեկություններով իշխանությունների համբերության բաժակը լցվել է և այսօր նեղ շրջանակի հետ հանդիպման ժամանակ իջեցվել են կտրուկ հանձնարարականներ։Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, որ կմասնակցեն գործադուլին հնարավոր ամենասեղմ ժամանակներում ազատվելու են աշխատանքից, իսկ բոլոր մասնավորները վաղվանից սկսած ՊԵԿ-ի ամենօրյա ստուգումների թիրախ են դառնալու, ընդհուպ հասցվելու են սննկացման եզրին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.