Իսկ դուք գիտեք ինչի՞ համար են աղ լցնում լվացքի մեքենայի մեջ։ Կենցաղում աղի օգտագործման մի քանի տարբերակ, որի մասին դուք չգիտեք

Այլ լուրեր Հետաքրքիր

1- Եթե Ձեր ջեռոցից դեռ գալիս է նախկինում պատրաստած ուտելիքնելի հոտը, կարող եք այն անցկացնել աղի և դարչինի օգնությամբ։ Կաղապարի մեջ լցրեք աղ և դարչին, միացրեք ջեռուցն ու այն դրեք մեջը։ Թողեք մի քանի րոպե, այնուհետև հանեք կաղապարը, իսկ ջեռոցը մաքրեք թաց շորով։

2- Փայլեցրեք արծաթյա իրերը օգտագործելով քացախի և աղի խարնուրդ։ Լցրեք Ձեր արծաթյա պարագաները կամ զարդերը խարնուրդի մեջ և թողեք մնա 15 — 20րոպե։ Այնուհետև լվացեք դրանք գոլ ջրով։

3- Մեր մեծերը լավ գիտեն, որ ատամնացավը մեղմելու համար անհրաժեշտ է 1-2գդ․ աղը խառնել 1բ․ տաք ջրի հետ և դրանով ողողումներ կատարել։ Այդպիսի ողողումեր կարելի է կատարել նաև, եթե կարմրած է կոկորդը։

4- Եթե քրտնում են ոտքերը ապա ոտքերը թաշտի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք մի քանի գդալ աղ և վտքերլ լվացեք աղաջրով։ Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթը 2-3 օր։

5- Աղի օգնությամբ կարող եք հեշտությամբ մաքրել արդուկը։ Արդուկի սեղանի վրա առաջին հերթին դրեք ոչ պիտանի կտոր, ապա վրան լցրեք մի քանի գդալ աղ։ Միացրեք այն և հենց որ տաքանա, արդուկեք այդ կտորը։

6- Եթե գունավոր հագուստ եք լվանում, ապա լվածքի փոշու հետ աղ լցրեք մեքենայի մեջ։ Այն օգնում է պահպանել հագուստի գույնն ու տեսքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.