Կանաչ լոբին շատ համեղ և օգտակար է, բացի այդ դրանից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: Այսօր ներկայացնում ենք կանաչ լոբիով աղցանի նոր բաղադրատոմս: Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 3 հատ
- լոբի՝ 300գ
- պանիր՝ 100գ
- սխտոր՝ 6գ
- կանաչ սոխ՝ 10գ
- բնական յոգուրտ կամ թթվասեր՝ 3 ճ.գ.
- զեյթուն՝ ըստ ճաշակի
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Եփած ձուն խորանարդաձև կտրատել: Եփած կանաչ լոբին դեռ տաք վիճակում մի քանի րոպեով դնել սառը ջրի մեջ, իսկ հետո հանել և կտրատել՝ ոչ շատ մանր: Պանիրն անցկացնել քերիչով: Խորը տարայի մեջ լցնել լոբին, ճզմել սխտորը, ավելացնել կտրատած ձուն, քերած պանիրը, մանրացրած կանաչ սոխը և թթվասերը, աղ ավելացնել և խառնել: Աղցանը զարդարել զեյթունով և մատուցել:
Բարի ախորժակ