Լոլիկների վրա չեմ ավելացնում ոչ աղ, ոչ համեմունքներ․ Ուղղակի ջուր եմ լցնում, իսկ ձմռանը թարմ լոլիկներն ենք վայելում

Հետաքրքիր Տեսանյութեր

Հասարակ և արագ բաղադրատոմս, որից կարող է օգտվել անգամ սկսնակ տնային տնտեսուհին, ով երբեք ոչինչ չի պահածոյացրել: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել պատրաստման մի քանի կարևոր կետեր: Պատրաստման եղանակը. Անհրաժեշտ է ընտրել մսոտ և պինդ լոլիկներ: Լվանալ և չորացնել: Լոլիկները կտրել երկու մասի, հեռացնել պոչի հատվածը: 1- Ապակյա տարրաները և կափարիչները անհրաժեշտ է նախապես ախտահանել /ստերիլիզացնել/: Ախտահանված տարրաների մեջ լցնել լոլիկները և ավելացնել եռացրած ջուր:

2- Անհրաժեշտ է, որ ջուրը լինի անպայման եռացրած, բայց ոչ շատ տաք՝ սենյակային ջերմաստիճանի: Քանի որ, եթե ջուրը լինի շատ տաք, ապա լոլիկները կփափկեն և կեղևները դուրս կգան: Բացի ջրից, տարրաների մեջ ոչինչ հարկավոր չէ ավելացնել: Կաթսայի մեջ դնել սրբիչ, լոլիկով տարրաները տեղավորել կաթսայի մեջ, ծածկել կափարիչներով, լցնել տաք, բայց ոչ եռացող ջուր: Դնել կաթսան կրակի վրա և եռացնել 15-17 րոպե: Եթե ապակյա տարրաները 0.5 լ տարողության են, ապա անհրաժեշտ է եռացնել 10-12 րոպե:

3- Եռացնելուց հետո ոչ մի դեպքում չթողնել տարրաները եռացող ջրում, որպեսզի լոլիկները չփափկեն: Հանել եռացող ջրից լոլիկներով տարրաները, կափարիչներով հերմետիկ փակել , շրջել : 4- Արդեն փակված տարրաները չպետք է փաթաթել : Պահել սառը միջավայրում: Ձմռանը կարելի է այս լոլիկներով պատրաստել աղցաններ, իսկ ջուրը օգտագործել ապուրներ պատրաստելիս: Լոլիկները ստացվում են թարմից չտարբերվող:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.