Լրջորեն վտ անգվել է հետևյալ բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը․ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Այլ լուրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական զի նված ուժերի նոյեմբերի 14-ից հան ցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբ եկչական բնույթի զի նված հար ձակումներով լրջորեն վտ անգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրե տակոծության և ար կերի պայ թյունի ձայներ:

Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հ րաձգային զի նատեսակներից կրա կոցների ձայներ. այստեղ կր ակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 18:55-ի դրությամբ եղել են լսելի: Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հան ցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությյունից, քանի որ ադրբեջանական զի նված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում:

Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր: ՀՀ զի նծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զի նված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղաս պան քաղաքականության համատեքստում»: