«Լևի եմ գնացել», լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ, ովքեր նույն սեռի հետ են գնում. Գեւորգ Պետրոսյան

Նորություններ

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր վրա կոմպրոմատ կա ասել է․ «Ես բացարձակապես վախենալու բան չունեմ: Ամոթ է ուղղակի տղամարդու անվան հետ «լեւի գնալը» կապել ու համարել կոմպրոմատ: ԲՀԿ նիստին Ծառուկյանը զգուշացրել էր` «լեւի քիչ գնա»։ «Եթե գնացել եմ, լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ ովքեր ի վիճակի չեն լեւի գնալ, կամ գնում են նույն սեռի հետ: Իմ մասին այնպիսի տեղեկություն չի կարող հրապարակվել, որի համար ես ամաչեմ:

Թող այս ամենի հետեւում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: Ի՞նչ է նշանակում «լեւի» գնալու համար չմասնակցել իրադարձություններին: Եթե դա է կոմպրոմատ է, թող հրապարակեն»,- ասաց նա։

Այն հարցին, թե երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության պատգամավորների հետ ինքը ինչու՞ այնտեղ չէր, ինչին պատասխանեց. «Լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր: Միակ դեպքն է, որ չեմ մասնակցել: Մանրամասները, որպես անձնական գաղտնիք չեմ ուզում հրապարակել»:

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.