Խայտառակություն․ Bellagio- ում խոստանում են դեկտեմբերի 31-ի գիշերը դարձնել անմոռանալի ու ջերմ գիշեր, ինչպես նաև առաջարկում. անցյալում թողնենք ծանր տարին․․ և պատրաստվում են Ամանորը զուռնա-դհոլով դիմավորել․ Ովքեր են այդ երգիչներն ու երգչուհիները

Նորություններ Քաղաքականություն

Հայաստանի գործածար աշխարհի ներկայացուցիչները թերևս հեռու են հասկանալու համար, թե ինչ է Ազգային արժանապատվությունը․․․Համենայնդեպս նրանցից որոշները, իսկ մասնավորապես Բելաջիո (Bellagio) ռեստորանային համալիրի տնօրինությունը (Սերժիկ Սարգսյան), թերևս չեն կարողանում պատկերացնել ինչ է ազգային կորուստը, սուգը և ցավը․․․․ Մինչ ծնողներն իրենց փոքրիկներին փորձում են հասկացնել, համոզել, բացատրել, որ այս տարի տունը չեն զարդարի Ամանորի կապակցությամբ, որ նույնիսկ տոնածառ չեն դնի, որովհետև պատերազմի մեջ ենք, որովհետև շատ զինվորներ են մահացել, որովհետև գրեթե տուն չկա, որ այս պատերազմում հարազատ կամ մտերիմ կորցրած չլինի, որովհետև այդ մարդիկ արժանի չեն անտարբերության, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը հանուն մեր խաղաղության զոհած քաղաքացիներ են, որովհետև համազգային սուգ է, որովհետև․․․․ ու մի շարք որովհետևներ, Բելաջիոյի ու էլի որոշ ռոստորանային համալիրների ղեկավարները քեֆ-ուրախության պատրաստություն են տեսնում․․․

Օրինակ, հենց Բելաջիոյում, խոստանում են դեկտեմբերի 31-ի գիշերը դարձնել «անմոռանալի ու ջերմ գիշեր», ինչպես նաև առաջարկում. «Անցյալում թողնենք ծանր տարին և դիմավորենք նոր տարին նոր ու իսկական հաջողությունների ակնկալիքներով»․․․

Լո՞ւրջ, իսկապես չեք գիտակցում, թե ազգի համար ինչ մեծ վիշտ է տեղի ունեցել, ու ինչ սուգ է բոլորիս համար․․․ և դեռ երգիչներ Գևորգ Մարտիրոսյանը, Շպռոտը, Գայա Արզումանյանը, Սարգիս Ավետիսյանը, Մագան, Նիկ Եգիբյանը և Ռուզան Ավետիքյանն էլ պատրաստվում են երգել այդ մեծ, շքեղ ու հանդիասավոր տոնակատարությանը․․․ Այսանից հետո էլ դեռ երգ ու պարի տրամադրություն ունե՞ք․․․ ի՞նչ սրտով ե երգելու․․․

 

 

Ամոթ ու խայտառակություն ազգի ու հենց իրենց՝ կազմակերպիչների, երգիչների ու բոլոր այն մասնակիցների, ովքեր արդեն տեղեր են պատվիրել այս միջոցառմանը․․․

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.