Խմորեղեն Թռչնի կաթ․ Այս բաղադրատոմսով պատրաստելը իդեալական է

Խոհանոց

Այսօր առաջարկում ենք ձեզ պատրաստել ամենահամեղ և պահանջված խմորեղեններից մեկը։ Այն հայտնի է թռչնի կաթ կամ պարզապես մեղրով տորթ անունով։ Վստահ ենք, որ դուք ունեք պատրաստման ձեր տարբերակները, սակայն այս բաղադրատոմսը պարզապես իդեալական է։

Պատրաստման համար անհրաժեշտ է․ 5ճ.գ. մեղր 1բ շաքարավազ 100գ կարագ 5 ձու 1,5թ.գ.սոդա 4֊4,5բ. ալյուր Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է․ 2բ շաքարավազ 5ճ.գ. ալյուր 2,5բ կաթ 300գ կարագ վանիլ: Ջնարակի՝ գլազուրի համար անհրաժեշտ է․ 5ճ.գ. շաքարավազ 3ճ.գ. կակաո 7֊8ճ.գ. ջուր 0,5ճ.գ. ձիթայուղ 1ճ.գ. կոնյակ ։

Ինչպես ենք պատրաստում․ Գոլորշու վրա, թասի մեջ լցնում ենք մեղրն ու շաքարավազը, երբ հալվում են ավելացնում ենք կարագը, ապա ձուն սոդայի հետ հարած։ Լցնում ենք անընդհատ խառնելով, որից հետո ավելացնում ենք ալյուրը՝ վերջին կես բաժակը թողնելով որպեսզի գոլորշու վրայից վերցնելուց հետո սեղանի վրա հունցենք։ Խմորը բաժանում ենք 4֊5 գնդի թխում 180֊200° տակ մինչ թխվելը։

Կրեմի համար հարմար է օգտագործել էմա լապատ կաթսա, որտեղ լցնում ենք շաքարավազն ու ալյուրը ապա ավելացնում կաթը և լավ խառնում՝ դնում թույլ կրա կին և անընդհատ խառնելով ե փում մինչև դառնա խտացրած կաթի խտությամբ։ Պատրաստվելուց հետո ծածկում ենք, և թողնում ենք որպեսզի ամբողջությամբ սառչի։

Հարում ենք կարագը, ավելացնում վանիլ, և արդեն սառած վերը նշված զանգվածը։ Ջնարակի համար էմ ալապատ թասի մեջ լցնել շաքարավազն ու կակաոն՝ խառնել, ավելացնել ջուրը լավ խառնել դնել թույլ կր ակին, երբ պատրաստ լինի ավելացնում ենք կո նյակն ու ձիթայուղը, թողնում գոլանա, ապա օգտագործում։