Խողովակ անցկացնելու համար նա փորեց իր բակը, բայց չէր էլ ենթադրում, թե ինչ է գտնելու այնտեղից, ցնցող է

Հետաքրքիր

https://news39times.com/-ը գրում է․Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բրիտանացի Լյուկ Իրվինը որոշեց լույս վառել իր գոմի մեջ, որպեսզի երեխաները սեղանի թենիս կարողանան խաղալ նույնիսկ երեկոյան ժամերին: Դա անելու համար նրան պարզապես անհրաժեշտ էր էլեկտրական մալուխ դնել այգու միջով մինչև անասնագոմ: Երբ նա սկսեց հողը փորել՝ մի ամուր բանի հանդիպեց: Նա դուրս հանեց գտածոն և որոշեց ուսումնասիրել այն, որը կարծես թե սովորական քար չէր: Պատկերացրեք Իրվինի զարմանքը, երբ նա տեսավ իսկական հռոմեական խճանկարի բեկոր: Իրվինը չի զարմացավ և անմիջապես զանգահարեց հնագիտական համալսարան: Լսելով նրա գտածոյի մասին՝ այստեղ ժամանեցին Սոլսբերիի պատմական թանգարանի հնագետները:

Նրանք պեղումներ կատարեցին և պարզեցին, որ խճանկարը պատի մի մաս է: Եվ պատն իր հերթին մաս է կազմում հսկայական վիլլայի, որը գտնվում է հենց Իրվինի այգու տակ: Հնագիտական գտածոյի մոտավոր տարիքը 1500 տարի է: Գիտնականները եզրակացրեցին, որ հայտնաբերված վիլլայում այն ժամանակների հարուստ և ազդեցիկ հռոմեական ընտանիք է բնակվել: Բրիտանացի առաջատար հնագետներից մեկը ՝ դոկտոր Դեյվիդ Ռոբերտսը, հույս հայտնեց, որ կառավարությունը զգալի ֆինանսավորում կհատկացնի հայտնաբերված օբյեկտի ուսումնասիրության համար: «Լավ կլիներ այս ամբողջ վիլլան փորել», — ասում է դոկտոր Ռոբերտսը: — Այդ դեպքում մենք կարող էինք յուրօրինակ գիտելիքներ ստանալ Հին Հռոմի մշակույթի մասին: Պատրաստեց https://news39times.com/