Խրթխրթան վարունգ՝ պլաստիկե շշի մեջ․․․ համը չի տարբերվում տակառի մեջ պատրաստվածից, սակայն ավելի համեղ ու ախորժելի է և հեշտ

Խոհանոց

Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել վարունգի մարինադը հենց այս տարբերակով։ Բաղադրիչների այսպիսի համադրության շնորհիվ փակոցը ստացվում է աննկարագրելի ախորժելի ու համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 1լ բանկայի համար․ վարունգ՝ 700-800գ գազար՝ 100-150գ սամիթ՝ 2 ճյուղ սխտոր՝ 2 պճեղ դափնետերև՝ ըստ ցանկության շաքարավազ՝ 2ճ․գ․ աղ՝ 1ճ․գ․ քացախ 9 %՝ 50մլ ջուր՝ 500մլ

Պատրաստման եղանակ․

Բանկան ու երկաթե կափարիչը ստերիլիզացնել։ Բանջարեղենը լվանալ ու մաքրել։

Սկզբում բանկայի մեջ դնել սամիթը, հետո վարունգը, նաև կլոր կտրատած գազարի ու սխտորի կտորները։

Պատրաստել մարինադը․ ջրի մեջ լուծել շաքարավազը, աղը, եռացնել ու ավելացնել քացախը։ Լցնել բանկայի մեջ։

Գոլ ջրով կաթսայի մեջ սրբիչ փռել ու մեջը դնել վարունգով բանկան՝ կափարիչով ծածկելով։ Ջրի մակերեսը պիտի բանկայի կափարիչից 3սմ ներքև լինի։ Ծածկել բանկան կափարիչով ու դնել կրակին։

Երբ ջուրը եռա, թուլացնել կրակը ու սպասել 10 րոպե։ Զգուշորեն հանել բանկան ու փակել բանկան։

Շուռ տալ բանկան ու փաթաթել ծածկոցով։

Այս տարբերակով պատրաստված վարունգները ստացվում են խրթխրթան ու շատ ախորժելի, խորհուրդ ենք տալիս փորձել։