Ծնվելուն պես այս փոքրիկը այնպես ոտքից գլուխ չափեց բժիշկներին, որ բոլորը ծիծաղից թուլացել էին

Հետաքրքիր

https://news29post.com/-ը գրում է․Երբ փոքրիկ Իզաբելլան ծնվեց, նա այնպես էր նայում բժիշկներին, որ նրանք կորցրին իրենց: Եվ ծնվելուց ընդամենը մի քանի րոպե անց նա դարձավ իսկական աստղ: Լուսանկարիչը շատ հաջող կերպով որսաց պահը և ֆիքսեց նորածնի դեմքի այս լուրջ ու միաժամանակ խիստ արտահայտությունը:

Նորածնի առաջին լուսանկարը հստակ ցույց է տալիս, թե նա որքան «ուրախ» է այս աշխարհի հետ հանդիպման համար: Ցանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին այս լուսանկարի վերաբերյալ: Օգտատերերից ոմանք նույնիսկ կատակով ասում էին, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո հասկացել է, որ մայրիկի փորիկում ավելի լավ է, քան կյանքում:

Աղջկան անվանել են Իզաբելլա Պերեյրա դե Խեսուս: Նա ծնվել է Վալենտինի օրը ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյում: Փոքրիկը նոր է սկսել իր կյանքը և արդեն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում:

Այս հայտնի կադրը ֆիքսել է լուսանկարիչ Ռոդրիգո Կունստմանը: Ինչպես ասում է տղամարդը, ծնվելուց անմիջապես հետո աղջիկը ձայն չհանեց, նա պարզապես նայեց բոլորին: Եվ երբ նա արդեն բավականաչափ ուսումնասիրել էր շրջապատող աշխարհը և կտրում էին պորտալարը, նա սկսեց լաց լինել:

Ծնողները շատ զարմացած են, բայց միևնույն ժամանակ, նրանք ուրախ են, որ իրենց աղջիկն այդքան սիրված է: Փոքրիկի մոր խոսքով ՝ Իզաբելլան հաճախ է կնճռոտում է ճակատը, երբ գալիս է տակդիրը փոխելու կամ ուտելու ժամանակը: Պատկերացնու՞մ եք, ինչ են զգացել բժիշկները, երբ նորածինն այդ խիստ հայացքով նրանց է նայել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/