Կաբաչկան այս եղանակով ուղղակի անմա հական է ստացվում․․ այս սեզոնին փակում եմ, հետո ողջ տարին վայելում ընտանիքով

Խոհանոց

https://news29post.com/-ը գրում է․Դդմիկը գյուղական ձևով տատիկի բաղադրատոմսով, մատները հետը կուտեք

Դդմիկը գազարով և սոխով դասական համադրություն է պահածոյացված աղցանի մեջ: Լոլիկի սոսուսով այս աղցանը շատ համեղ է ստացվում:

Պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • դդմիկ, 1100 կգ;
  • սոխ և գազար, յուրաքանչյուրը 700 գ;
  • կանաչիներ;
  • բուսական յուղ, 100 մլ;
  • քացախ 9%, 3 ճաշի գդալ;
  • տոմատի մածուկ, 140 գ;
  • աղ, 25 գ;
  • շաքար, 50 գ:

Պատրաստման եղանակը

Բանջարեղեն լվանալ: Դդմիկը բաժանել խոշոր կտորների: Սոխը կտրատել կիսալուսնաձև: Գազարն անցկացնել խոշոր քերիչով կամ կորեական գազարի քերիչով: Կանաչիները մանր կտրատել:

Բուսական յուղը տաքացնել, սոխը տապակել մինչև դառնա կիսաթափանցիկ, ավելացնել գազարը, խառնել և տապակել մոտ 4 րոպե:

Այնուհետև ավելացնել տոմատի մածուկը և շոգեխաշել 10 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել:

Դդմիկը տարածել բանջարեղենի վրա, ավելացնել աղը և շաքարավազը, խառնել, ծածկել և եփել 10 րոպե:

Ավելացնել կանաչիները, խառնել և եփել ևս 3 րոպե, ավելացնել քացախը, խառնել և եփել մի քանի րոպե:

Աղցանը խիտ լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել, շրջել այն և ծածկել մինչև ամբողջովին սառչի: Պահել նկուղում կամ սենյակային ջերմաստիճանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/ -ը