Կարդացեք այս աղոթքը ամեն առավոտ և Ձեր կյանքը կփոխվի դեպի լավը

Հետաքրքիր

Առավոտյան աղոթք, որն ի զորու է լիովին փոխել ձեր կյանքը դեպի լավը Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո  Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ ու Աստված իմ, ու օրհնում եւ փառավորում։ Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային ողջ վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Աղոթքի այս բառերը օգնում են իրագործել նպատակներն ու հաջողությամբ ավարտել ձեռնարկած գերծը: Աղոթքի ազդեցությունը և Ձեր ջանքերը կնպաստեն,որ հաջողությամբ հասնեք նպատակին:

«Աստվա՛ծ իմ,Քո տնօրինության տակ է իմ ամբողջ կյանքը, և ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը: Հաջողություն տուր ինձ՝ Աստծո ծառայիս (անունը):

Խնդրում եմ երկնքի արքային հպվել իմ ճակատագրին և այն ուղղորդել հաջողության ճանապարհով, որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի, որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն, որ խոչընդոտների չհանդիպեմ: ԱՄԵՆ».

 

Добавить комментарий