Լուսանկարում փոքրիկ Արմենն է՝ Արմեն Աշոտյանը։ Նա սովորել է Երևանի Ա. Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում և ավարտել ոսկե մեդալով։ 1992-1998 թթ. սովորել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։
1998-2000 թթ. սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ, կլինիկական օրդինատուրան անցել է՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ։
2007 թ. մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներին, աշխատել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնում որպես ավագ լաբորանտ, այնուհետևԵՊԲՀ ռեկտորի օգնական, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ և ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։ 2005-2006 թթ. եղել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական՝ հասարակական կարգով։