Հավանաբար քչերը կարողացան կռահել, թե ով է լուսանկարի աղջնակը։ Լուսանկարում Հրանուշ Հակոբյանն է։ Հակոբյան Հրանուշը նվել է 1954թ. ապրիլի 12-ին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Մաթեմատիկոս, իրավաբան, քաղաքագետ, անկուսակցական: ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան: Երևանի պետ. համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր:
Եղել է ԱԺ պատգամավոր, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
Ժողովրդական պատգամավոր՚ պատգամավորական խմբի քարտուղար: 2003թ. մայիսի 25–ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: ՀՀԿ խմբակցության անդամ:
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ, ՙԵրևան՚, ՙՔեմբրիջ-Երևան՚, ՙՀայաստանի մանկատների՚ հիմնադրամների հոգաբարձու, ՙՀայ-ամերիկյան առողջության կենտրոնի՚ հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Հրանուշ Հակոբյանը 2 գրքի հեղինակ է, 25 գիտական հոդվածի: