Կարևոր լուր՝ ՌԴ մեկնողների համար

Նորություններ

Նախ հիշեցնենք, որ կորոնավիուսի տարածման պատճառով մի շարք երկրներ փակել են թե ցամաքային, թե օդային սահմանները։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի կարգը:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։Այսպիսով, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությամբ մերձավոր ազգականներ ունեն, կարող են վիզա ստանալ դյուրացված կարգով։

«Այդպիսիք համարվում են ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, տատիկները, պապիկները, թոռները։ Նման ազգականները կարող են երկարաժամկետ վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի գործողությամբ, և դա հնարավոր կլինի պարզապես մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- ասել է Միշուստինը։

Նախ հիշեցնենք, որ կորոնավիուսի տարածման պատճառով մի շարք երկրներ փակել են թե ցամաքային, թե օդային սահմանները։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի կարգը:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Այսպիսով, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությամբ մերձավոր ազգականներ ունեն, կարող են վիզա ստանալ դյուրացված կարգով։

«Այդպիսիք համարվում են ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, տատիկները, պապիկները, թոռները։ Նման ազգականները կարող են երկարաժամկետ վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի գործողությամբ, և դա հնարավոր կլինի պարզապես մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- ասել է Միշուստինը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.