Կոտլետները դեռ երբեք այսքան հյութալի չէին ստացվել.. սա իսկապես արտակարգ բաղադրատոմս է

Խոհանոց

Կոտլետները դեռ երբեք այսքան հյութալի չէին ստացվել.. սա իսկապես արտակարգ բաղադրատոմս է
Այս կոտլետների բաղադրատոմն ունի երկար տարիների պատմություն, այն փորձարկվել է հազարավոր տանտիրուհիների կողմից: Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետները ստացվում են աներևակայելի համեղ և նուրբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ. 700գ տավարի աղացած միս, 3 հատ սոխ, կես բատոն, 3 հատ լոլիկ, 150մլ կաթ, 3 պճեղ սխտոր, 0,5 կապ սամիթ, 0,5 կապ մաղադանոս, 1թ.գ. աղ, ձեթ

Պատրաստման եղանակ. Բատոնը կտրատեք և դրեք գոլ կաթի մեջ: Սոխը, սխտորը և հացը խառնեք բլենդերով: Աղ ավելացրեք: Հանեք լոլիկների կեղևը: Լոլիկն ու մանրացրած կանաչին, նաև բլենդերով մանրացրած զանգվածն ավելացրեք աղացած մսին և խառնեք:

Դրանից հետո ձևավորեք կոտլետները: Կոտլետները դրեք ձեթով պատված ջեռոցի տապակի մեջ և թխեք 220 աստիճանի ներքո՝ 30-35 րոպե:  Կոտլետները կստացվեն հյութալի և համեղ: Անպայման փորձեք այս բաղադրատոմսը: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.