Կռահեցի՞ք, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհին է մանուկ հասակում 

Շոու բիզնես

Women’s Club-ի ինստագրամյան էջը հրապարակել է Տոմա Պետրոյանի մանկության լուսանկարը։ Թամարան ծնվել եւ մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը`Դորոթեեա Պետրոսյանը, մասնագիտութեամբ լեզուաբան է, իսկ հայրը`Վալերի Պետրոսյանը, ինժեներ։ Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։

Ուսումն ավարտելուց հետո անմիջապես Երեւան չի տեղափոխվել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել։ «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչեւ Երեւանում բեմադրելը Նարեկ Դուրեանը որոշել էր բարեգործական ակցիա անել եւ Արցախի թատէրախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը:  Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնէ կարող էին երգել, եւ նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու:

Թամարան անցավ քասթինգը։  2004թ.-ին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թէ՛ Հայաստանում, թէ՛ երկրից դուրս։ 2018 թուականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club-ի հիմնական դերասանական կազմում։

Այս նախագիծը նրան մեծ ճանաչում բերեց։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ եւ Եւրոպա։