Կրեմլը հայտարարություն է տարածել վաղվա եռակողմ հանդիպման վերաբերյալ. մանրամասներ

Նորություններ

Պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Ալիև-Պուտին վաղը նախատեսվող հանդիպման մասին: «Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:

Առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:

Բացի այդ, նախատեսվում են առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և երկու ղեկավարների միջև»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.