Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը. Վիտալի Բալասանյան

Նորություններ

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:

«Մենք չենք պար տվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը: «Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», — նշել է նա: Հարցազրույցի անոնսը՝ ստորև։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2016-2019 թվականներին:

Տեսանյութ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.