Համեղ, ախորժալի ու հագեցնող ուտեստ՝ կարտոֆիլով. անպայման փորձեք, շատ համեղ է

Խոհանոց

Սա ամենահամեղ ուտեսներից է, որ ես երբևէ փորձել եմ: Դուք էլ փորձեք ու կիսվեք տպավորություններով: Այս յուրահատուկ ուտեստը պատրաստելու համար մեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները:

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 6 հատ
  • բուսայուղ — 3 ճ/գ
  • սոխ — 1 գլուխ
  • հնդկաձավար (гречка) — 0.5 բաժակ
  • սխտոր — 2 պճեղ
  • մաղադանոս — ըստ ճաշակի
  • պաքսիմատ — 1-2 թ/գ
  • գազար — 1 հատ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կարտոֆիլի միջուկը: Հնդկաձավարը մաքրում ենք, լվանում և մի քիչ ջրում եփում: Կարտոֆիլները կիսով չափ եփում ենք: Սխտորը մաքրում ենք, խոշոր կտրատում, բուսայուղի մեջ տապակում, այնուհետև հանում ենք բուսայուղից: Նույն բուսայուղի մեջ ենք լցնում սոխն ու տապակում ենք, մինչև դառնա կիսաթափանցիկ: Սոխի վրա ավելացնում ենք քերած գազարը և տապակում ենք:

Ստացած զանգվածը խառնում ենք հնդկաձավարի շիլայի հետ: Ավելացնում ենք մաղադանոսը, պաքսիմատն ու աղը և խառնում ենք: Կարտոֆիլը մաքրում ենք և մեջտեղի հատվածը հանում: Հնդկաձավարը լցնում ենք կարտոֆիլի մեջ, իսկ ավելացած խճողակը՝ ձևամանի մեջ: Կարտոֆիլները շարում ենք ձևամանի մեջ: 1 պճեղ ճզմած սխտորը 2-3 ճ/գ բուսայուղի հետ խառնում ենք և լցնում կարտոֆիլների վրա:

Կարտոֆիլով ձևամանը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և 20-30 րոպե եփում: Ի դեպ, լցոնած կարտոֆիլը կարող եք մատուցել՝ վրան լցնելով մանրացված կանաչի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.