Համեղ, նուրբ բիսկվիթային տորթ, որը դուր կգա ձեր հարազատներին

Խոհանոց Հետաքրքիր

Այս հեշտ,համեղ,նուրբ բիսկվիթային տորթը շատ կուրախացնի ձեր հարազատներին և դուր կգա հյուրերին:

Բիսկվիթի բաղադրատոմս

  • 120 գ. ալյուր
  • 4 ձու
  • 120 գ. շաքար
  • 1/4 թ.գ. վանիլին
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունց աղ
  • կակաոյի փոշի/վրան լցնելու համար

Կրեմի բաղադրատոմ

  • 200 գ. կաթնաշոռ 9-15 % յուղայնությամբ
  • 100-200 գ. շաքար
  • 250 մլ. սերուցք 33 % յուղայնությամբ
  • 1/4 թ.գ. վանիլին

Պատրաստման եղանակ

Հարել ձվերը ավելացնելով 120 գ. շաքարը: Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը,փխրեցուցիչը,աղը, վանիլինը: Կամաց-կամաց լցնել այս խառնուրդը ձվով խառնուրդի մեջ,խառնել մինչև դառնա համասեռ: Թավայի վրա դնել թուղթ և վրան քսել կարագ,լցրեք ստացված խառնուրդը և տարածեք:

Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան: Դնել ջեռոցի մեջ 10 րոպե: Կրեմը պատրաստելու համար խառնել կաթնաշորը,շաքարը,վանիլինը մինչև դառնա համասեռ: 250 մլ. սերուցքը սառեցնել,հարել,ավելացնել խառնուրդին: Խմորը ջեռոցից հանելուց հետո թողնել հովանա,հետո բաժանել 2 մասի: Ներքևի խմորը դնել տարայի մեջ,վրան քսել 2/3 կրեմ,վրան դնել 2-րդ խմորը,վրան քսել մնացած կրեմը:

Վերջում ցրան լցնել կակաոյի փոշի և դնել սառնարան:

Добавить комментарий