Համեղ պիցցայի բաղադրատոմս` իտալական պիցերիայի շեֆ խոհարարից. Բաղադրիչներ (2 հատ 30 սմ տրամագծով)՝
- 2/3 բաժակ տաք ջուր,
- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
- 1 թեյի գդալ շաքար,
- 0,5 թեյի գդալ աղ,
- 6,5 գրամ չոր խմորիչ,
- 2-2,5 բաժակ ալյուր։
Պատրաստումը. Խառնել ջուրը ձիթապտղի յուղի հետ։ Ալյուրը խառնել խմորիչի, շաքարի և աղի հետ մեծ ամանում։ Ալյուրի մեջ փոս ենք բացում և լցնում այնտեղ ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդը։
Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր։ Դնում ենք խմորը 30 րոպե տաք տեղ։ Այնուհետև բաժանում ենք խմորը 2 մասի և գրտնակում։ Լցոնում ենք միջուկը խմորի վրա։ Պատրաստում ենք բարձր ջերմաստիճանի տակ 10 րոպե։ Կարևոր է։ Պանիրը դնում ենք, երբ պիցան գրեթե պատրաստ է։ Բարի ախորժակ։