Դդմիկով աջիկայի բաղադրատոմսը՝ տատիկի եղանակով․ ավելի համեղ բան ես չէի փորձել

Խոհանոց

news94daily-ն գրում է․ Դդմիկով պատրաստվող աջիկան շատ համեղ է: Այն շատ հեշտ է պատրաստվում, նույնիսկ անփորձ տնային տնտեսուհին կարող է գլուխ հանել: Ձմռանը այս նախուտեստը ձեզ կհիշեցնի ամառը և կուրախացնի ձեզ իր անհավատալի բույրով և համով:

Պահանջվող բաղադրիչները ՝ դդմիկ, կեղևազրկված 2,5 կգ, խնձոր 500 գ, բուլղարական պղպեղ 500 գ, կծու պղպեղ 4-5 հատ, գազար 500 գ, կանաչի 1 փունջ; սխտոր 100 գ, տոմատի մածուկ երկու ճաշի գդալ, շաքարավազ երեք ճաշի գդալ, աղ, երկու ճաշի գդալ, բուսական յուղ 250 մլ, սննդի քացախ 9%՝ 100 մլ:

Պատրաստման եղանակը. Բոլոր բանջարեղեններն ու խնձորները կեղևազրկել: Բաժանելմասերի և 2 անգամ անցկացնել մսաղացով: Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ: Ավելացնել աղ, շաքար, մանր կտրատած կանաչի, ավելացնել բուսայուղը, տոմատի մածուկը և դնել կրակի վրա:

Եռացնելուց հետո իջեցնել կրակը, փակել կափարիչը և եփել 40 րոպե ՝ անընդհատ խառնելով: Այնուհետև լցնել քացախը խառնել և եփել ևս 10 րոպե: Լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ, փակել, շրջել և ծածկել տաք ծածկոցով մինչև սառչի:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily-ն