Հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում

Նորություններ

«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ հումանիտար աշխատանքներ է նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։

Չի բացառվում նաև, որ ռուսական ռա զմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։168․am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության և մի շարք այլ ոլորտներում։«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, ևհհ։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։

Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկ լավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պա տերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել, բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։


Նրա խոսքով, թեև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պա տերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։«Սակայն, անկախ ամեն ինչից, այս ծրագրերը կան և կիրականացվեն, ռուսական կոնտինգենտն արդեն այնտեղ է, և դա շատ բան է որոշում»,- ասաց մեր ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.