Հայ 4 ամենաանտաղանդ դերասանուհիները, իսկ դուք ունե՞ք ավելացումներ

Շոու բիզնես

Այսօր հայկական հեռուստատեսությունները ողողված են տարատեսակ սերիալներով, որտեղ էլ հաճախ նկարահանվում են ԽԾԲ-ով հայտնված դերասանուհիներ, ովքեր, պարզ է, չէ՞, որ, մեղմ ասած, լավ չեն խաղում: Որոշեցի առանձնացնել հինգ «դերասանուհիների», ովքեր տարիների ընթացքում այդպես էլ չզարմացրին և չփայլեցին իրենց ոչ մի դերով:

Տաթևիկ Ադումյան։ Եթե խաղում ես անկողնային տեսարաններում, դա դեռ չի նշանակում, որ հրաշալի ես խաղում. խոսքը Տաթևիկ Ադումյանի մասին է: Այս աղջկա միօրինակ դեմքը ոչ մի հույս չի տալիս, որ գոնե մի սերիայում կարելի է նրան լավ խաղալիս տեսնել: Յուրաքանչյուր դերասան պետք է աճի, այսինքն՝ այդ աճը պետք է նկատել նոր նախագծերում, իսկ Տաթևիկի մոտ այդ աճը չի զգացվում: Ի՞նչ եմ ուզում ասել. նա ամեն նոր սերիալում մշտապես նույն «տառապած» դեմքով է:

Տաթև Սարգսյան։ Ի՞նչ դեր եք հիշում Տաթև Սարգսյանից, ավելի շուտ` նրա խաղացածներից ո՞րն է տպավորվել: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է՝ ոչ մի: Պարզ է, չէ՞, որ միջակության աստիճանի այս դերասանուհին դժվար ինչ-որ դերով այսքան ժամանակ հիշված լիներ, մի պարզ պատճառով, որ, բացի երկրորդական դերերից, նա այդպես էլ գլխավոր դերակատարի դեր չստացավ. կա՛մ նրա ծանոթներն էին թույլ, կա՛մ էլ այնքան չփայլեց, որ գլխավոր դերակատարի հասներ: Տաթևը միայն սահմանափակվում է մարմնի լուսանկարներ հրապարակելով՝ հույս ունենալով, որ գուցե մի սցենարիստ նրան նկատի )

Էլեն Ասատրյան։ Չգիտեմ էլ նրան ինչպես կոչել՝ դերասանուհի, թե աստղայինը տարած աղջիկ, ով այնքան ինքնասիրահարված է, որ Ինստագրամի իր էջում տեղադրում է սերիալից իր մասնակցությամբ հատվածներ: Էլեն ջան, հերիք չի՝ մարդիկ նայում են քեզ հեռուստատեսությամբ, մի հատ էլ ուզում ես հետևորդներդ նայե՞ն: Բա որ Էլենին փողոցում տեսնեք… Այնպես է քայլում, կարծես իր խաղացած դերի համար Օսկար է ստացել ))

Էթերի Ոսկանյան։ Այս անմեղ, բարի դեմքով աղջիկն այն դերասանուհիների տեսակին է պատկանում, ովքեր միշտ լացում են: Էթերիին, կարծում եմ, սիրում են միայն նրա պուպուշ դեմքի և արտաքինի համար: Նա այդպես էլ չզարմացրեց իր խաղով ո՛չ սերիալներում և ո՛չ էլ գեղարվեստական ֆիլմերում:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.