ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին․ սենսացիոն բացահայտում

Քաղաքականություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նա մասնավորապես գրել է. «Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագ րեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պա տերազմական գործողությունները չսկսած: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պա տերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կա պիտուլյացիայի, որովետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ: Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պա տերազմի ժամանակ: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով» ,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Մինասյանը իր «Requiem / 5. Երազանքներ» տեսանյութում հայտարարել էր, որ պա տերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռա զմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պա տերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պա տերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»:

 

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.