Իսկ Դուք փոորձե՞լ եք հավի սով Ռաֆաելլո պատրաստել։ Իրականում այս ուտեստը քչերին է հայտնի, սակայն այն շատ համեղ է և հագեցնող։ Վսատհ եղեք, հավի մսով Ռաֆաելլոները դուր կգան ընտանիքի բոլոր անդամներին։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- եփած հավի փափկամիս՝ 100գ
- ձու՝ 2 հատ
- հալած պանրիկ՝ 1 հատ
- մայոնեզ կամ թթվասեր՝ 1ճ.գ.
- սամիթ՝ 1-2 ճյուղ
Պատրաստման եղանակ.
Ձուն եփել, մաքրել և անցկացնել քերիչով: Հալած պանրիկը 2-3 րոպե թողնել սառցարանում, այնուհետև քերել: Այս երկու բաղադրիչներն էլ քերելու փոխարեն կարող եք շատ մանր կտրատել:
Եփած հավի փափկամիսը և կանաչին մանր կտրատել: Խորը աղցանմանի մեջ խառնել նախապատրաստված հավի միսը, պանրիկը և ձուն:
Ավելացնել բարձր յուղայնությամբ մայոնեզը կամ թթվասերը: Գդալով լավ խառնել:
Գդալի օգնությամբ գնդիկներ ձևավորել: Գնդիկները բոլոր կողմերից պատել մանրացրած կանաչիով:
Ռաֆաելլոները դնել գեղեցիկ ափսեի մեջ և մատուցել:
Բարի ախորժակ: