Հարևանները մաքրեցին ծեր կնոջ բնակարանը աղբից և ուտիճներից, վերանորոգեցին և ահա թե ինչպես շնորհակալություն հայտնեց կինը

Հետաքրքիր

Գալինան շուրջ 40 տարի բնակվում էր նույն շենքում։ Սկզբնական շրջանում շփվում էր հարևանների հետ, բայց ամուսնու մա հից հետո նա դադարեցրեց շփումը և նույնիսկ չէր բարևում։ Նրա բնակարանի դուռը փակ էր բոլորի առաջ։ Մի օր հարևանուհու աղջիկը նրան գտավ աստիճանների վրա ընկած։ Օգնեց և նրան տարավ իրենց տուն։

Բժիշկ կանչեցին, բայց մինչև վերջինիս ժամանելը, փոխեցին ծեր կնոջ հագուստը, քանի որ սաստիկ հոտ էր գալիս։ Պարզվեց, որ ընկնելիս նա վնասել է ոտքը և պետք է 10 օր պառկած մնա։ Հարևաններն առաջարկեցին իրենց օգնությունը։ Բայց ծեր կինը պնդեց, որ ուզում է իր տանը պառկել։ Այն ինչ տեսան նրա տանը, հավանաբար երբեք չեն մոռանա։ Ողջ տունը լցված էր աղբով, խավարասերների մի բանակ կար։

Այս աղբից ազատվելու և իր բնակարանը մաքրելու համար մի քանի պահանջվեց մի քանի մեքենա: Նույնիսկ թեթև վերանորոգում արեցին, որպեսզի բնակարանը մի փոքր բարեկարգ տեսք ունենա։ Ամեն օր հարևանները խնամում էին տատիկին մինչև որ նա ոտքի կանգնեց։

Բայց մի քանի օր անց հարևանուհուն կանչեցին ոստիկանություն։ Պարզվում է Գալինան գնացել էր ոստիկանություն և բողոքել էր, որ հարևանները գրավել են իր տունը և ցանկանում են իր ձեռքից խլել այն։ Նույնիսկ կասկած էր հայտնել, որ իրեն հարևանները միտումնավոր հրել են աստիճանների վրա։
Այդ օրվանից հարևանները մոռացան Գալինայի գոյության մասին և նրան տեսնելիս թեքում էին երեսը, չնայած, որ նա ծեր է

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.