Հարևանուհիս մորս հանձնեց մի փաթեթ ու այդ օրվանից հեռացավ ընդմիշտ.. միայն 10 տարի անց բացեցինք փաթեթն ու ապշեցինք՝ տեսնելով, թե ինչ է այնտեղ

Հետաքրքիր

10 տարի առաջ մեր շենքում ապրում էին հիանալի հարևաններ։ Բոլորն իրար հետ մտերիմ էին, միմյնաց տուն հաճախ էինք գնում, շնորհավորում բոլոր տոները։ Հետո բոլորը հեռացան․ մեկը մեկնեց արտասահման, մեկը վաճառեց տունը, ոմանք գյուղ գնացին․․․ Հիմա շատ նոր հարևաններ կան, ում նույնիսկ դեմքով չենք ճանաչում։Երրորդ հարկում իր որդու հետ ապրում էր մի կին, անունը Աննա։ Նա շատ էր վախենում, որ իր տղան կամուսնանա «սխալ, իրենց ոչ հարիր» աղջկա հետ։ Իսկ մենք բոլորս մտովի խղճում էինք նրա հարսին, որովեհտև տիկին Աննայի բնավորությունը շատ բարդ էր։

Վերջապես Աննայի որդին որոշեց ամուսնանալ։ Տուն բերեց մի աղջկա՝ գեղեցիկ, երիտասարդ, մեծ կանաչ աչքերով։ Նա բոլորիս դուր եկավ, բացի տիկին Աննայից։ Նա առաջին օրվանից չսիրեց հարսին, բայց թույլ տվեց, որ երիտասարդներն իր հետ ապրեն։Որդու ամուսնությունից երկու շաբաթ անց տիկին Աննան թղթով փաթաթված ինչ-որ տուփ բերեց մեր տուն։ —Այստեղ իմ բոլոր թանկարժեք իրերն են, պահեք ձեր տանը, խնդրում եմ։ Վախենում եմ, որ հարսս կարող է գողանալ ու վաճառել դրանք։

Մայրս զարմացավ, բայց դե բարդ բան չէր խնդրում, այնպես որ համաձայնվեց։ Մայիկս փաթեթը դրեց պահարանի ամենաբարձր դարակում ու մենք մոռացանք դրա մասին։Շուտով տիկին Աննան վաճառեց տունը ու իրենք ընտանիքով տեղափոխվեցին Երևան։ Նրանց հետ կապն ընդհատվեց։ Այս տարի մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը, ու երբ գնորդ գտանք, որոշեցինք աղբը գցել բոլոր անպետք իրերը։ Պատահաբար գտանք նաև տիկին Աննայի փաթեթը։ Համոզեցի մորս, որ այն բացենք։ Ի զարմանս ինձ, դրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկար, միայն բիժուտերիա էր։ Սակայն մայրս վստահ էր, որ դրանք պետք է վերադարձնել տիրոջը։

Ի վերջո ընդհանուր ծանոթների միջոցով իմացանք տիկին Աննայի նոր տան հեռախոսահամարը,նաև տեղեկացանք, որ նա 3 տարի առաջ հեռացել է կյանքից․․․Մայրիկս գիտեր, որ երկու շաբաթից Երևան եմ գնալու գործուղման ու պնդեց, որ փաթեթը տանեմ ու տամ Աննայի որդուն։ Ես գործին պատասխանատվությամբ մոտեցա։ Տիկին Աննայի որդին ու նրա գեղեցկադեմ հարսը ինձ շատ ջերմ ընդունեցին․ նրանք երկու աղջիկ ունեին։ Եվ ինչը բավականին տարօրինակ է, այսօրվա բարեկեցիկ կյանքին նրանք հասել են հենց այդ աղջկա շնորհիվ։

Տիկին Աննան հարսին չէր սիրում, բայց հենց նրա ջանքերի ու խելքի շնորհիվ են նրանք այսօր ապրում Երևանում՝ սեփական բնակարանում։ Երբ ես տվեցի զարդերով փաթեթը, որդին նայեց ու ձեռքով թափ տվեց, ասաց, որ կարող էի ինձ նեղություն չտալ, անպետք իրեր են։ Իսկ ահա հարսը վերցրեց ձեռքիցս տուփը ու շնորհակալություն հայտնելով ասաց․ —Աղջիկներս տատիկից հիշատակ կունենան։ Շնորհակալ եմ անհանգստության համար։ Որքան տարբեր են մարդիկ․․․

 

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.