Հենց այսպես եք դառնում ինտերնետային ԽԱՐԴԱԽՈւԹՅԱՆ Զ ՈՀ Զերծ մնացեք համացանցային ԱՅՍ ԽԱԲԵՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ

Հետաքրքիր

1.SMS-ով գրանցման հաստատում.Կան կայքեր, որոնք իսկապես կարող են պարունակել օգտակար տեղեկություններ և այն ստանալու համար, դուք պետք է գրանցվեք այդ կայքում: Դրանից օգտվում են խաբեբաները, նրանք խնդրում են ուղարկել հաղորդագրություն համարի վրա և ձեր բախտը կբերի, եթե ձեզանից դուրս գրեն մի քանի հարյուր ռուբլի, այլ ոչ թե մի քանի հազար:2.Վաստակելու խորհրդավոր միջոց.Լինում են առաջարկություններ կիսվել այնպիսի մեթոդով, որը ձեզ կհարստացնի կարճ ժամանակահատվածում: Սրա իմաստը այն է, որ ձեռք բերելով այս մեթոդը, դուք պետք է այն նաև վաճառեք այլ մարդկանց, որպեսզի դուք նույնպես վաստակեք:

3.Ժառանգություն.Նման նամակներ սովորաբար գալիս են էլեկտրոնային փոստով: Այնտեղ պաշտոնապես կպատմեն հեռավոր հարուստ ազգականի մա հվան մասին և որ դուք միակ ժառանգորդն եք։ Կխնդրեն գումար ժառանգության փաստաթղթերը արագ ձևակերպելու և ինքնաթիռի համար: Ժամանակի ընթացքում, երբ այլևս խնդրելու բան չի լինի նամակագրությունը կդադարի:4.Առցանց կազինո.Սկսնակների համար իրականացվում է անվճար խորհրդատվություն, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես կարելի է վաստակել գումար դրույքաչափերի վրա: Դրանից հետո նրանք անցնում են կազինոյի կայքի հղումով և սկսում են խաղալ: Ընթացքում կազինոն տեղափոխում է նրանց այնպիսի սեղանի մոտ, որտեղ նա պարտվում է ողջ գումար:Սրա իմաստն այն է, որ այն մարդը, ով խորհուրդ է տալիս խաղալ առցանց կազինո, ունի տոկոս նրանց պարտված գումարից:

5.Վիճակախաղի շահում.Որոշ կայքերում կարող է հայտարարվել, իբր, դուք շահել եք վիճակախաղերում: Ձեր մրցանակը վերցնելու համար անհրաժեշտ է լրացնել հեռախոսի համարով որոշակի ձև և հաստատեք, պատասխանելով SMS-ին: Նամակագրությունը կշարունակվի, քանի դեռ կա գումար հեռախոսի հաշվեկշռում:6.Ինտերնետ-խանութներ (օնլայն-խանութներ).Տեսնելով լավ ապրանք, լավ գնով, մարդը, ամենայն հավանականությամբ, ուշադրություն կդարձնի նրան, կարող է նույնիսկ ցանկանալ գնել այն: Երբ գումարը ուղարկվի, կարելի է համարձակորեն ասել, որ <<գնումը>> կատարվել է: Արդյունքում, ոչ գնված ապրանքը, ոչ փողը, ոչ էլ կայքը դուք այլևս չեք տեսնի: