Հզո ր դիմակ կնճիռների և պիգմենտային բծերի դեմ․ Այն ինձ մաշկաբանն է խորհուրդ տվել

Այլ լուրեր Հետաքրքիր

Ալոե վերան ավանդաբար օգտագործվել է տնային կոսմետոլոգիայում՝ մաշկի երիտասարդությունը երկարացնելու և պահպանելու նպատակով: Այն խոնավացնող ազդեցություն է թողնում մաշկի վրա՝ շնորհիվ այն սննդանյութերի, որոնք պարունակվում են տերևներում:

Լայնորեն տարածված են տնային դիմակներ, քսուքներ ու լոսյոններ, որոնք պատրաստված են ալոեով: Օգտագործման համար կարելի է վերցնել բույսի հյութը, կամ գնել խանութներում, դեղատներում վաճառվող բնական ալոե վերա գելը և ավելացնել այն միջոցներին, որոնք սովորաբար օգտագործում եք նոր բաղադրատոմսեր ստեղծելիս:

Այսօր մենք առաջարկում ենք հակատարիքային դիմակի հիանալի բաղադրատոմս: Այն խորը սնուցում, խոնավացնում է մաշկը, պայքարում է պիգմենտային հետքերի դեմ և հարթեցնում է կնճիռները:

Իսկապես, ալոեն հզոր միջոց է կնճիռների դեմ պայքարում: Եթե օգտագործում եք բնական ալոե, որն աճում է ձեր տանը, ապա պետք է պատրաստելուց մեկ շաբաթ առաջ ալոեի տերևը խնամքով կտրել, փաթաթել հաստ թղթի մեջ և դնել սառնարանում։ Այնտեղ ալոեի կտրված տերևների պահպանումը զգալիորեն մեծացնում է նրանց բիոստիմուլյացիոն հատկությունները: Ինչպես ալոէ վերան կօգնի

Ձեզ հարկավոր կլինի.

  • վիտամին E — 2 կաթիլ,
  • վիտամին A — 2 կաթիլ,
  • ձիթապտղի յուղ — 1 թ. գ.,
  • մեղր — 1 ճ.գ.,
  • ալոե վերայի հյութ- մեկ ճ.գ.

Երիտասարդացնող դիմակներ’ ալոեի

Պատրաստումն և օգտագործումը.

1. Խառնել հյութը մեղրի և ձիթապտղի յուղի հետ:

2. Ձեռքերով ուղղակիորեն վերցնել քսուքը, մերսել դեմքի մաքուր մաշկն ու պարանոցը: Այս դիմակով կարելի է նաև մերսել աչքերի և նույնիսկ կոպերի շրջակայքը:

3. Պահել 30 րոպե:

4. Լվանալ սկզբում տաք, ապա սառը ջրով։

Նման դիմակը կարող եք կրկնել այնքան, որքան ցանկանում եք, քանի որ սահմանափակումներ չկան։ Իսկ դրական ազդեցությունը կզգաք օգտագործելուց անմիջապես հետո:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.