Հիշու՞մ եք 8-ամյա այս աղջկան, ով ծնվել էր առանց ոտքերի․․ հիմա նա դարձել է պրոֆեսիոնալ մարմնամարզուհի, հապա տեսեք նրան

Հետաքրքիր

news94daily-ն գրում է Այս երեխան իր օրինակով հաստատում է, որ եթե մեծ ցանկություն կա, չնայած դժվարություններին, կարող եք հասնել ցանկացած բարձունքի:
Փեյջ Քելենդին ծնվել էր առանց ոտքերի, բայց չնայած ամեն ինչին կարողացավ մեծ հաջողությունների հասնել սպորտում:
Փեյջը լուրջ հաշմանդամություն ուներ ծնունդից ի վեր. Նա ծնվել է առանց ոտքերի: Բայց վաղ մանկությունից աղջիկը ոգևորությամբ էր դիտում մարմնամարզիկների սպորտային ելույթները, և ծնողները ընդառաջ գնալով նրա նախասիրությանը նրան տարան սպորտդպրոց: Սկզբում Փեյջը աշխատում էր, որպեսզի իրեն լավ վիճակում պահեր, քանի որ իր առանձնահատկության համար կարևոր է ամուր ձեռքեր ունենալը:

Բայց հետո այս հոբբին վերաճեց ավելի շատ բանի: Աղջիկն արդեն 8 տարեկան է, և նա ընդգրկեվց Օհայոյի նահանգի մարմնամարզիկների թիմում: Ինչպես նա ասաց. «Ես զգում եմ, որ մարմնամարզությունն իմ մասնագիտությունն է, ես չեմ դադարելու դա անել: Ցանկանում եմ շարունակել մարզվել, հանդես գալ ծրագրերով և մասնակցել մարզական մրցումների »:
Բայց ամենակարևորը հարազատների, մարզչի և նույնիսկ խաղընկերների աջակցությունն է:

Բացի այդ, Փեյջը հետաքրքրված է ոչ միայն մարմնամարզությամբ, նա նաև զբաղվում է նետաձգությամբ, լողով: Ծնողներն ուրախ են, որ նա այդքան ժպտում է:
Այս փոքրիկ աղջկա պատմությունն ապացուցում է, որ եթե իսկապես ցանկանում եք, կարող եք հասնել ցանկացած բարձունքի:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily