ՀՀ նախագահ է նշանակվում Լևոն Տեր-Պետրոսյանը

Քաղաքականություն

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ԵՐԿԻՐԸ՝ ՎԵՐՍԿՍԵԼՈՎ ԽԶՄԱՆ ԿԵՏԻՑՍիրելի եղբայրներ և քույրեր. Ինձ շատ են դիմում իմ ընթերցողները՝ այս ծանր վիճակից ելքեր առաջարկելու խնդրանքով։Իմ հրապարակումներում անդրադարձել եմ երևի թե բոլոր հուզող հարցերին ու տվել մեկնաբանություններ, անգամ դիտողություններ ու առաջարկություններ։Ասելիքս ընդունեք որպես իմ անձնական կարծիք, որը թելադրված է իմ կատարած վերլուծությունների արդյունքով։

Ներկայացնում եմ բյուրեղացված ու սեղմ շարադրմամբ.1. Հնարավորինս արագ արտահերթ ընտրությունների կազմակերպում։2. Հաղթող քաղաքական ուժի (համոզված եմ՝ ՔՊԿ) լիդերը դառնում է ԱԺ նախագահ։

3. ՀՀ նախագահ է նշանակվում Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդլայնված լիազորություններով։4. ՀՀ վարչապետ է նշանակվում Վանո Սիրադեղյանը։

Այս քայլերով մենք կջնջենք ազգադավ թաթար-մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը և կվերսկսենք պետականաշինության ընդհատված գործընթացը այն նույն խզման կետից։Միակ անպարտելի տարբերակն է, իմ խորին համոզմամբ, եթե համաձայնվեն։

Միքայել Միրիջանյանի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.