ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Նորություններ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռա զմական գործողությունների ժամանակ զո հված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից: Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական: Մեկ այլ հարցադրմամբ կայքը խնդրել է ներկայացնել պատերազմի ընթացքում զո հված հայ զինվորների իրական թիվը: ՊՆ-ի ուշադրությունն էին հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հարցումն ուղարկելու օրվա` 2020 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ, ԱՆ դա տաբժշկական ծառայությունը փո րձաքն նել է 2317 զոհված զինծառայողների դ իա կ, մինչդեռ այդ օրվա դրությամբ հրապարակվել էր շուրջ 1,5 ամիս տեւած ռա զմական գործողությունների արդյունքում զո հված 1378 զինծառայողի մասին ու խնդրել պարզաբանել այս հակասությունը, արդյոք սա նշանակում է, որ դեռեւս նոյեմբերին ունեցել ենք 1000 չճանաչված դիակ: (Նշենք, որ այսօր այդ թիվն արդեն փոխվել է, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել ավելի քան 3330 զինծառայողի մարմին, բայց նա հատակված զինվորների անուններն այլեւս չեն հրապարակվում):

«Փաստինֆո»-ի հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից կայքը ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրել էին. «modpress@mil.am էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Իսկ դեկտեմբերի վերջերին կայքը ստացել է երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մեր ժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղ տնիք: Կայքը հիշեցնում է, որ ռա զմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նա հատակված զի նվորների տվյալները ու դա պետական, ռա զմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչում, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պա տերազմի զո հերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մա հվ ան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:

Ակնհայտ է, որ զո հերի, անհետ կո րած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել պետական ու ծառայոլական գաղտնիքի ձեւակերպման տակ: Ասել է թե` զո հերի, անհետ կորածների ու մեր գե րիների թիվն այնքան սար սափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախենում է դրա հանրայնացումից:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.