Հյուրերս ինձ միշտ ժլատ էին անվանում, չնայած որ ես միշտ նորմալ սեղան էի գցում նրանց առաջ․ ու ահա, թե ինչպես մի օր ես նրանց դաս տվեցի

Հետաքրքիր

Կինը պատրաստվում էր ընտանեկան հավաքույթի։ Հյուրերը շուտով կժամանեին, ամուսնու մայրը, մորաքույրն ու եղբայրը ընտանիքի հետ։ Նա առավոտից վազվզում էր, ցանկանում էր, որ ամեն ինչ կատարյալ լինի: Նա պատրաստվում էր տարբեր ճաշատեսակներ մատուցել, տարբեր աղցաններ էր պատրաստել, առավոտնից եփում էր ու թխում: Սեղանը զարդարեց ասեղնագործ անձեռոցիկներով, որոնք պահել էր հատուկ առիթների համար: Նա ուզում էր գոհացնել հյուրերին և ամուսնուն: Նա նաև պատրաստել էր սկեսուրի սիրելի ուտեստը՝ կարտոֆիլը գյուղական ձևով, կարճ ասած, սեղանին տեղ չկար:

Բոլոր հարազատները հավաքվեցին ու կուշտ կերան, վայելեցին համեղ ուտեստները, իսկ մնացած կարկանդակներն իրենց հետ տարան։ Հետո լուրեր տարածեցին, որ տոնական ընթրիքի համար նա կարտոֆիլ է մատուցել։ Դա ծիծաղելի էր: Ոմանք փորձում էին արդարացնել տանտիրուհուն՝ ասելով, որ նա դեռ երիտասարդ է և ոչինչ չգիտի, իսկ ոմանք կարծում էին, որ այս ժեստը ուղղակի անհարգալից վերաբերմունք է արտահայտում հյուրերի նկատմամբ։ Նրանք սեղանին դրված թառափի, մյուս ուտեստների, աղցանների, թանկարժեք խմիչքների ու խավիարի մասին՝ ոչ մի խոսք չասացին։

Նրանք կերան վերջին փշրանքները, բայց միայն կարտոֆիլը հիշեցին: Ի դեպ, նման երևույթը շատ տարածված է: Գալիս են ուտում-խմում, հետո էլ անուն են դնում, դժ գոհ հեռանում: Կինն ամեն ինչ լսեց, իմացավ, սակայն ոչինչ չպատասխանեց: ՄԻ քանի օր անց սկեսուրը և ամուսնու եղբոր կինը կրկին նրան հյուր եկան: Տանտիրուհին ժպտալով և սիրալիր նրանց ներս թողեց: Նստած սպասում են հյուրասիրությանը: Տանտիրուհին սեղանին թեյ մատուցեց առանց շաքարի և ասում է. Շաքարը վնա սակար է առո ղջությանը: Միայն թեյ և ոչինչ: Նա արդեն գիտի, որ հարազատները, այնուամենայնիվ, լուրեր են տարածելու։ Նման անշնորհակալ մարդկանց համար պետք չէ շատ ջանք թափել, նրանք չեն գնահատում դա։Նյւթը պատրաստեց News46post.com