Հոգեբանները պնդում են, որ հաճախ կամ ամեն առիթով լաց լինող մարդիկ իրականում….

Հետաքրքիր

Լացը հատուկ է մարդուն, բոլորս ենք լացում՝ դրանով ի ցույց դնելով մեր դրական, բացասական հույզերը: Որոշ մարդիկ հաճախ են լաց լինում, որոշ մարդիկ էլ՝ կյանքում 3 կամ 4 անգամ:

Հոգեբանների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ լացող մադիկ լավ են դիմակայում սթրեսին: Բանն այն է, որ ցանկացած մարդ պետք է արտահայտի իր հույզերը և յուրաքանչյուրը դա անում է տարբեր կերպ:

Լացը լավ մարդ լինելու և լավ ընկեր լինելու նշան է: Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից:

Հարազատների կորուստը, ս թրեսը, զայրույթը, ատելությունը, տխրությունը, տխուր երգերը, ֆիլմերը մեզ խոցելի են դարձնում և մեզ ստիպում են լաց լինել: Երբ դուք չեք զսպում ձեր արցունքները, դա շրջապատի մարդկանց հնարվորություն է տալիս հասկանալ ձեր վիճակը, դրա հետ մեկտեղ դա ձեզ ուժ է տալիս հույզերը կառավարելու և վերահսկելու համար:

Այն մարդիկ ովքեր հաճախ են լաց լինում, կարողանում են հաղթահարել սթրեսը: Լացը օգնում է ազատվել ծանր մտքերից, որոնցից իսկապես պետք է ազատվել, այլապես դրանք կարող են լուրջ հոգեկան հիվանդությունների հանգեցնել:

Լացը ուժեղ մարդու նշան է, ում չի անհանգստացնում շրջապատի արձագանքը:

Երբեմն մենք այնպիսի թուլություն ենք զգում, որ պարփակվում ենք մեր մեջ: Մենք թաքցնում ենք մեր ցավը ժպիտի տակ: Իրականում խորաթափանց մարկանցից հնարավոր չէ թաքցնել խորը և լուրջ զգացմունքները:

Նրանք ովքեր չեն վախենում լաց լինել, բոլորից ուժեղ են, քանի որ կարողանում են կառավարել իրենց հույզերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.