Հորդ ունեցածը մի ժիգուլի չի՞․ այս խոսքերով ուսուցիչը բոլորի աչքի առաջ նվաստացրեց աշակերտին

Հետաքրքիր

Ստեղծված իրավիճակը չի կարելի անվանել լուրջ, բայց տեղի ունեցածը խորհելու տեղիք է տալիս: Այդ օրը որդիս վերադարձավ դպրոցից ու պատմեց, թե ինչ է տեղի ունեցել:

Անգլերենի ուսուցչուհին դպրոցում ամենաերիտասարդն էր, հասկանալի է, որ նա մեծ փորձ չուներ, բայց աշակերտները նրան շատ էին սիրում, նրանից չէին քաշվում: Դասի ժամանակ դասարանում մեծ աղմուկ էր: Հետևի շարքում նստած տղաները բարձրաձայն խոսում էին: Ուսուցչուհին հանգիստ մոտեցավ հետևի շարքերում նստած աշակերտներին ՝ պարզելու, թե ինչի մասին են նրանք վիճում: Պարզվեց, որ երեխաները  բանավիճում էին ծնողների մեքենաների մասին: Կարծում եմ, որ դա բնորոշ է այդ տարիքի շատ տղաներին:

Իմ որդու դասընկերներից մեկը ասում էր մյուսին, թե իր հայրը գեղեցիկ թանկարժեք մեքենա ունի, բայց այն քիչ է վարում, դրանով միայն պաշտոնական հանդիպումների է գնում: Բայց հանկարծ այդ պահին ուսուցչուհին միջամտեց ու ասաց.

Մի ստիր, գլուխ մի գովիր, քո հայրը ընդամենը մի հին ու փտած ժիգուլի ունի: Այ Վադիմը կարող է պարտանալ, նրա հայրիկի մեքենան իսկապես թանկարժեք է:

Կարծում եմ, որ այս տղան լուրջ հեղինակություն ուներ իր դասընկերների շրջանում, և ուսուցչի հայտարարությունը նրան խոցեց: Այնուհետև իմ որդին ասաց ինձ, որ այդ տղան ամբողջ օրը շատ տխուր էր:

Հաջորդ օրը դպրոցում մեծ ժողով հայտարարվեց, ներկա էին նաև  վիրավորված տղայի ծնողները, պարկեշտ ու համեստ մարդիկ, ովքեր իսկապես արժանի են հարգանքի: Երիտասարդ ուսուցչուհին հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, ասաց, որ պետք է իրենից շնորհակալություն հայտնեն, որ տղային սովորեցնում է ազնվություն:  Հակամարտությունը չստացվեց լուծել խաղաղ ճանապարհով և հաջորդ օրը անգլերենի դասն անցկացրեց մեկ այլ ուսուցչուհի:

Եթե նա ցանկանում էր տղային ազնվություն սովորեցնել, նա կարող էր տղայի հետ առանձին խոսել, այլ ոչ թե նվաստացնել նրան: