Հուլիսի 21-ից 26-ը սպասվում է․․ Սուրենյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ

Նորություններ

ՀՈՒԼԻՍԻ 21-26․ Ուշադրություն, Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան։

Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-ի և 26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: