Հունվարի 14-ից մինչև հունվարի 15-ը 24 ժամով կլինեն գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ. հասցեներ

Նորություններ

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 2 նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ, Խանջյան, Վարդանանց խաչմերուկի պոմպակայան, Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83, Լալայանց փ. 47ա շենքեր, և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Անտառային փողոցի շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 81, 84 շենքեր, Բուզանդի փ. 107 շենք, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կամարիս, Կապուտան, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր, Ջրվեժի՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-12։00 Վեդի քաղաքի՝ Թումանյան, Աբովյան, Շահումյան, Սպանդարյան, Խանջյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաքի՝ Շահումյան փողոց մասնակի, 10։30-16։00 Ոստան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Ազատեկ գյուղ մասնակի, Վայք քաղաքի՝ Երկրաբաների փողոց և Ջերմուկի խճուղի մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Բավրա գյուղի 1 փողոց մասնակի, Սյունիքի մազրում՝ 10:00-14:00 Սիսիան քաղաքի՝ Իսրայելյան փողոց մասնակի, Իսրայելյան 1, 2, 3 փողոցներ և Գրիգոր Լուսավորիչ փողոցը, 11:00-17:00 Դարաբաս գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.