Հրաժարականի պահը

Նորություններ

Հրապարակը գրում է. Պարոն Փաշինյան. Ժամանակը ձեր օգտին չի աշխատում: Եթե դուք առաջին համաձայնագրի (Լավրովյան պլան) ժամանակ ստորագրեիք այն, ու անմիջապես հրաժարական տայիք՝ բանիմաց մարդիկ կողջունեին ձեր այդ վճռականությունն ու պատասխանատվության բարձր գիտակցությունը, որ օրհասական պահին, ըմբռնելով օրվա լրջությունը, դադարեցրել եք ար յունահե ղությունը:

Այդպիսով, թե մեր զո հերի թիվը անհամեմատ քիչ կլիներ, թե չէինք կորցնի Շուշին ու մեծ թվով տարածքներ: Մեր ժողովուրդի էլիտան, կարճ ժամանակ հետո, սթափ գնահատելով ստեղծված իրադրությունը մեծապես շնորհակալ կլիներ ձեզանից: Հաստատ հիշում եք այն չա րաբաստիկ օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր ձեր վարչապետության հարցը:

Դուք ի պատասխան պատգամավորներից մեկի առարկությանը, թե ռա զ մական գործից բան չհասկացող մարդը ինչպե՞ս կարող է պատ երազմական վիճակի մեջ գտնվող մի երկրի վարչապետի պաշտոնին հավակնել՝ առանց անհարմար զգալու ձեզ համեմատեցիք Նելսոն Մանդելլայի հետ: Հիմա գոնե հասկացա՞ք, որ պատերազմի գործողությունների ընթացքում ձեր նման անարժան գերագույն գլխավոր հրամանատարը, պահը չմբռնելով, ինչպիսի աղետ կարող է բերել իր երկրի ու ժողովրդի գլխին: Հիմա ու՞մ հետ կհամեմատեք ձեզ:

Եթե դուք նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրն իսկ հրաժարական տայիք, առնվազն մեր անմիջական թ շնամին այդ համաձայնագրի հետագա ճակատագրով մտահոգված լինելով, մի քիչ զսպվածություն կդրսևորեր և ամեն օր նոր տարածքներ ու գյուղեր չէր քերի մեր առանց այն էլ քերված հայրենիքի սահմաններից: Իսկ մենք էլ ձեզ կարող էինք համեմատել աշխարհի շատ մեծերի հետ, որոնք իրենց առաքելության մեջ ձախողվելուց հետո, ղեկավարին վայել քաջությամբ` տղամարդու պես վայր են դրել իրենց լիազորությունները:

Դա էլ չարեցիք: Այդպիսով, թ շնամուն հնարավորություն տվեցիք և դեռ տալիս եք, որ ավելի լկտիանա: Գե րիներին պատանդ պահի, նոր գե րիներ վերցնի, սահմանամերձ ճանապարհներին խոչընդոտներ ստեղծի, Սյունիքին սպա ռնա և այլն:

Հատկապես, որ տեսնում է, թե ինչպես եք ձեր վարչապետական պաշտոնին անհարգի կառչած մնալով ապահովվում և՛ այդ ստորացուցիչ համաձայնագրի լիարժեք կատարումը, և՛ միաժամանակ ընդիմանալով ձեր հրաժարականը պահանջող արժանապատիվ քաղաքացիներին՝ քայքայում եք մեր ժողովրդի առնական կեցվածքը, որ ուզում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար:

Իսկ եթե առանց հապաղելու՝ նույնիսկ այսօր հրաժարական տաք, դարձյալ փրկած կլինեք շատ բաներ, որոնց լուծման համար տա ռապում ենք ազգովի և ուզում ենք օր առաջ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդի միասնականությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար: Այդպիսով գոնե կփրկեք ձեր թիմի բոլոր արժանավոր մարդկանց՝ հատկապես ուժային ստորաբաժանումներին, որոնք ուղղակի տա ռապում են ձեր ներկայության պատճառով:

Ո՞վ պիտի պահանջի ձեր հրաժարականը, որը դեռ չի պահանջել. երկրի նախագա՞հը, զույգ կաթողիկոսնե՞րը, նախկին նախագահնե՞րը, (որոնցից երկուսը՝ ժամանակին, ստեղծված իրավիճակից ելնելով տղամարդավարի հրաժարական տվեցին), սփյուռքի ամենամեծ՝ ՀԲԸՄ-ը, տասնյակ կուսակցություննե՞րը… Էլ ո՞վ մնաց… Սպասում ե՞ք ձեր այն աջակիցներին, որոնց մենք լավ գիտենք, թե ովքեր են… Ասեմ ձեզ, այս օրերին նրանք իրենց տեղը չեն գտնում… Ձեր հրաժարականը չեն պահանջել միայն Պուտինը, Ալիևն ու Էրդողանը…

Իսկ եթե շարունակեք համառել ու մնաք մինչև վերջ…

Խիստ անորոշ է լինելու ձեր վերջը… Այդ օրը սարերի ետևում չէ… Կհեռանաք անփառունակ` առավելագույն վնասը պատճառելով մեր երկրին ու ժողովրդին: Դրանից հետո, այլևս ոչ ոք ձեզ չի ներելու: Չզարմանաք, եթե հետագայում տեսնեք, որ ձեր դեմ ամենամեծ դատ պահանջողները ձեր այսօրվա թիմակիցներն են, որոնց նվիրվածությունը, պատիվը մրոտեցիք ու մթագնեցիք նրանց ապագա կարիերան… Ժամանակը գործում է ի վն աս ձեզ…

Ընտրությունը ձերն է…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.