Հրաշալի նորություն, արդեն կարող եք ստանալ ձեր տատի-պապի ԽՍՀՄ բանկերում ունեցած ավանդները. իմացեք, թե ինչպես

Նորություններ

Ցավոք, այստեղ թվարկված չափորոշիչներին համապատասխանող շատ ավանդատուներ, կյանքից հեռացել են՝ չհասցնելով ետ ստանալով իրենց ավանդների փոխհատուցումը: Կյանքից հեռացած ավանդատուի ներդրած դրամական միջոցների հարցը օրենքը կարգավորում է հետևյալ կերպ.Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ եթե վերևում նշված չափորոշիչներին համապատասխանող ավանադատուն կյանքից հեռաացել է, ապա նրա անունով ներդրված ավանդը, որը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, կարող է ստանալ նրա կողակիցը:

Բայց նշենք, որ այս դեպքում հնարավոր է ստանալ ավանդը ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով: Այսինքն՝ օրենքը համատեղ կյանքի ընթացքում դրված ավանդը համարում է ամուսինների համատեղ ձեռք բերած սեփականություն:Ավանդի փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է, որ ավանդատուները հաշվառվեն սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում:

Մյուս բոլոր դեպքերում՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության կազմի մեջ: Ստացվում է, որ հոր/մոր կամ տատի/պապի անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ նրա որդին կամ ասենք՝ թոռը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.