Հրատապ․ WarGonzo-ն և Պեգովը հրատապ տեղեկացնում են, որ ցանկացած պահի ․․

Նորություններ

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զո րավարժություն են անցկացնելու:  Զո րավարժությանը ներգրավելու են նաև տա նկային ու հրե տանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հա-բերթյուրք» լրատվական գործակալությունը: Ըստ Ռազմինֆո-ի՝ զո րավարժություններին նախատեսվում են նաև նոր սպա ռազինություն մտած կամ դեռ չմտած զինտե խնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զո րավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զո րավարժություններից մեկը:

Իր հերթին, ռուս ռազմական լրագրով Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն էլ հրատապ լուրի ներքո տեղեկացնում է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի սահմանին հար ձակողական զորավարժություններ կանցկացնեն՝ Կարսում, և բացի հար ձակողական վարժանքներին նաև նրանք օդային-դեսանտային փորձարկումներ են իրականացնելու:

Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների ռազ մատենչ հայտարարությունները, Հայաստանին ուղղված սպառ նալիքները՝ չի կարելի թուրք-ադրբեջանական զորավարժություններին վերաբերել որպես սովորական մի իրադարձություն: Սա հստակ ուղերձ է ուղղված թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական կողմին, որ ցանկացած պահի կարող է բռնկվել պա տերազմ:Նման ցանկությունների ունենալու համար կան այլ հիմքեր ևս․Անցյալ շաբաթ Իսլամաբադում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ հանդիպեցին։ Արցախում պա տերազմի ընթացքում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի ներգրավված էին նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Այսինքն, Պակիստանը մի երկիր է, որը հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի, այսինքն՝ Հայաստանի թշ նամի պետություն է:Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստանում ստացած կրթության վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է՝ Բաքվում ընդունելով պակիստանցի զինվորական գործչին։Մուջահիդ Անվար Խանը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական և պակիստանյան բանակների ռա զմական ներուժի հզորացմանը։ Քննարկվել է նաև ռա զմական օդուժի համատեղ զո րավարժությունների անցկացումը։

Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։

Հայաստանի Հանրապետությունը չճանաչող աշխարհի միակ երկիրը՝ Պակիստանի հետ թուրք-ադրբեջանական դաշինքն էլ իր հերթին հստակ սպա ռնալիք է:Ու այս ֆոնին՝ ուղղակի ապշեցուցիչ է, թե առհասարակ, ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում, ինչով են զբաղված իշխանություններն ու ընդդիմությունը, ինչ թեմաներ են քննարկում, երբ հնարավոր նոր պա տերազմը Հայաստանի սահմաններին շատ մոտ է։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.