Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց  շիկահեր գեղեցկուհուն ու ․․  ընկավ կրակը

Հետաքրքիր

Ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է 260 կմ/ժ արագությամբ ընթացող շիկահեր աղջկան։ Այն ինչ արեց աղջիկը, ուղղակի անհավանական է։ Մի անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում է մի մեքենայի, որը ընթանում է 260 կմ/ժ արագությամբ։ Ղեկին նստած է լինում մի շիկահեր աղջիկ։ Ճանապարհային ոստիկանը ներկայանում է և ասում․ — Խնդրում է տվեք ձեր փաստաթղթերը։ Աղջիկը մի փոքր վախեցած դեմքով նայում է ոստիկանին և պատասխանում․

— Չեն կարող, իմ փաստաթղթերը կեղծ են։ — Ինչպե՞ս, թե կեղծ են։ Արագ դուրս եկեք մեքենայից։ — Չեմ կարող, իմ գրպանները լի են թմրանյութերով, եթե դուրս գամ կթափվեն, պատասխանում է շիկահերը։ Ճանապարհային ոստիկանը զարմանալով այսպիսի պատասխաններից ասում է․ — Արագ բացեք բեռնախցիկը։ — Չեմ կարող։ Այնտեղ արդեն մեկ ամիս է ինչ դիակ կա, եթե բացեմ շատ վատ հոտ կգա։

Այս ամենը լսելով, ճանապարհային ոստիկանը անմիջապես զանգահարում է հատուկ ծառայություններին և խնդրում մոտենալ։ Նրանք գալիս են, բացում մեքենայի բեռնախցիկը, ստուգում աղջկան և ոչինչ չեն գտնում։ Նրանք զարմացած նայում են ոստիկանության աշխատակցին և հարցնում․ — Ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ, ինչե՞ր ես խոսում։ — Նրան մի լսեք,—ընդհատելով բղավում է շիկահեր աղջիկը, — նրան որ մնա կասի թե 260 կմ/ժ արագությամբ եմ քշել մեքենան։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.