Մածունով շերտավոր խմոր` հաշված րոպեների ընթացքում. իդեալական խմոր է ստացվում

Խոհանոց

Շերտավոր խմորներ օգտագործում են բոլոր տան տիրուհիները։ Դրանցից կարելի է պատրաստել ինչպես թխվածաբլիթներ, այնպես էլ տաք ուտեստներ։ Այս բաղադրատոմսը հաստատ կհավանեն բոլորը, այն արագ պատրաստվող շերտավոր խմորի հիանալի բաղադրատոմս է։ Վստահաբար կարելի է նշել, որ պահանջվում է շատ քիչ ժամանակ և ջանքեր այս խմորը պատրաստելու համար: Դե ինչ, անցնենք գործի և սկսենք միասին պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ալյուր՝ 400գ ,
  • կարագ՝ 200գ ,
  • կեֆիր կամ մածուն՝ 250մլ ,
  • ձու՝ 1 հատ ,
  • աղ՝ 1/2թ.գ

Պատրաստման եղանակը (Կարող եք օգտագործել ցանկացած միջուկ). Տարրայի մեջ մաղելով լցնել 400գ ալյուր, սառցարանից հանել 200գ կարագը կամ մարգարինը, անցկացնել քերիչով և խառնել պատառաքաղով, որ կարագը չհասցնի հալվել:

Այժմ ավելացնել 0.5թ.գ. աղ, 250մլ մածունը, 1 ձուն և խառնել: Խմորը պետք չէ հունցել, պարազպես անհրաժեշտ է լավ խառնել և գնդի ձև տալ: Խմորը պահել սառնարանում 3-4 ժամ: Իսկ դրանից հետո հանել սառնարանից, գրտնակել և ծալել 3 մասի, դրանից հետո էլ՝ մեջտեղից:

Գրտնակել: Այժմ խմորը պատրաստ է օգտագործման: Կարող եք անցնել թխելուն: Ինչպես նշեցինք վերևում, այս խմորով կարող եք ամեն ինչ պատրատել։ Բարի ախորժակ: Չմոռանաք կիսվել նաև այս լավ և արագ ստացվող բաղադրատոմսով Ձեր մտերիմների և ընկերների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.