Մածունով փքաբլիթներ՝ ընդամենը 10 րոպեում

Խոհանոց

Ստացվում են շատ նուրբ և ախորժելի, իսկ ամենակարևորը՝ համեղ և արագ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 200մլ
  • շաքարավազ՝ 4ճ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • վանիլին՝ 1 պտղունց
  • կարագ՝ 50գ
  • ալյուր բարձր տեսակի՝ 400-450գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

Կարագը նախօրոք հանեք սառնարանից, որպիսի այն գոլ լինի: Խառնեք կարագը, ձուն և շաքարավազը՝ մինչ միասեռ զանգված կստացվի:

Ավելացրեք մածունը, կրկին խառնեք:

Ավելացրեք ալյուրը՝ խառնած վանիլինի և փխրեցուցիչի հետ: Խմոր հունցեք: Այն պիտի ստացվի փափուկ, ոպիսի փքաբլիթները կոշտ չլինեն: Հենց խմորն այլևս չկպչի ձեռքերին, նշանաում է, որ ալյուր ավելացնելու կարիք չկա:

Սեղանին ալյուր ցանեք: Թավայի մեջ ձեթ լցրեք և դրեք կրակին: Խմորը գրտնակեք՝ մոտ 1սմ հաստությամբ: Տարբեր չափի երկու բաժակների օգնությամբ օղակներ կտրեք:

Տաքացած ձեթի մեջ երկու կողմից տապակեք փքաբլիթները:

Պատրաստի փքաբլիթները դրեք անձեռոցիկի վրա: Սպասեք, թող դուրս գա ավելորդ ձեթը, շաքարի փոշի ցանեք և մատուցեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.