Մա հ, մա հ Նիկոլին․ Վազգեն Մանուկյանի կին` Վարդուհի Իշխանյան․ տեսանյութ

Քաղաքականություն

Ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը այսպիսի միտք է արտահայտել ակցիաներից մեկի ընթացքում․ «Նա (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը-Azat.tv) չի հեռանում, որպեսզի կոր ծանի Հայաստանը։ Մա հ, մա հ Նիկոլին»։ Ասա ով է կինդ,ասեմ ով ես դու )) 17+ կուսակցությունների կողմից հռչակված «փրկչի» ՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տիկին Վարդուհի Իշխանյանի մտքի և լեզվի թռիչքը…

Վազգեն Մանուկյանն ասել է, թե երբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքում և տարբեր մարզերում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու անհնազան դությունները: Ցուցարարները Հանրապետության հրապարակում սկսեցին տեղադրել վրաններ: Ելույթով հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեր ժողովուրդը շատ բարի է և օրինապաշտ, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակին են հասցնում, այդ երկրի ղեկավարը 2 օրից ավել չէր մնա:

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պա տե րազմը հասցրել է ծայրահեղ իրավիճակի, մինչդեռ կարող էր ավելի շուտ կանգնեցնել, սակայն կանգնեցրեց այն պահին, երբ ունեինք մեծ կո րուստներ։

«Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ պետությանը ամենամեծ վնասը հասցրած կլինի, դա բնավորություն է, մեզանից է կախված, որ այդ գործընթացն արագացվի»: Նրա համոզմամբ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների գործողությունները պետք է օրեցօր խստանան:


Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.