Մայրիկին թվում էր, թե շունը պարզապես խաղում է երեխայի հետ, բայց երբ նա ավելի ուշադիր նայեց, ուղղակի կորցրեց խոսելու ունակությունը

Հետաքրքիր Տեսանյութեր

news94daily-ն գրում էՀուզիչ տեսանյութ`Հասկի շան նորածնի նկատմամբ քնքուշ վերաբերմունքի մասին: Սիբիրյան հասկիները շատ ընկերասեր ու հանգիստ շներ են, բայց միևնույն ժամանակ, նրանք ունեն աշխույժ բնավորություն:

Սիբիրյան հասկինշների մասնագիտացված ցեղատեսակ է, որը բուծվել է Սիբիրի հյուսիսարևելյան մասի չուկչաների կողմից և գրանցվել է ամերիկյան շների մշակողների կողմից 1930-ականներին որպես Ռուսաստանի Հեռավոր Արևելքի աբորիգեն շներից ստացված սահնակ շուն:; Հեռավոր Արևելքի այս բնիկ սահնակ շունը շների ամենահին ցեղատեսակներից մեկն է: Ներկայումս սիբիրյան այս ցեղատեսակն օգտագործվում է ոչ միայն որպես սահնակ շուն, այլ նաև որպես ուղեկից շուն, ներկայացվում է շոու-ցուցադրություններում:

Հասկին ու երեխաները շատ ընդհանրություններ ունեն, ուստի երեխաների նկատմամբ հասկիի վերաբերմունքը շատ դեպքերում բարյացակամ է: Կապույտ աչքերով այս փափկամազ կենդանիները շատ խելացի են և շատ լավ գիտեն, թե ինչպես վարվել երեխայի հետ: Բայց չպետք է մոռանալ, որ Հասկին լաբրադոր չէ, որը պատրաստ է դիմանալ փոքրիկ ընկերոջ ցանկացած տանջանքների: Նրանք շատ ազատասեր են, ուստի չեն սիրում, երբ փորձում են իրենց խաղ պարտադրել: Ուստի ցանկալի չէ երեխաներին երկար ժամանակ մենակ թողնել նրանց հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily