Մայրս ողջ կյանքում իմ ու եղբորս միջև տարբերություն է դրել, բայց այս վերջի անգամ նրա ասածից հետո ես ինձ չկարղացա զսպել և

Հետաքրքիր Պատմություններ

Ամբողջ կյանքս անար դարացի վերաբերմունք եմ զգացել իմ ընտանիքի կողմից: Ես ունեմ եղբայր և ծնողներս նրան ինձանից շատ են սիրում։ Մանկուց այդպես է եղել։ Ես փորձեցի ծնողներիս ուշադրությանն ու հոգատարությանը արժանանալ, բայց ապարդյուն։ Նրա համալսարանական կրթության համար ծնողներս վճարում էին, իսկ ես ստիպված էի դա անել ինքնուրույն:

Համալսարանից հետո եղբայրս չձգտեց աշխատել իր մասնագիտությամբ, քանի որ չափազանց ծույլ էր։ Ծնողներս նրան տվեցին տատիկիս բնակարանը, իրենք ամեն ամիս գումար էին տալիս նրան։ Իհարկե, նրան շատ դուր էր գալիս այդ կյանքը, ինչու այդ դեպքում աշխատել։ Համալսարանից հետո ես անմիջապես աշխատանք գտա իմ մասնագիտությամբ ու սկսեցի գումար հավաքել։Շատ էի ուզում բնակարան գնել։

Ես դեռ ապրում էի ծնողներիս հետ:Ծնողներս գիտեին, որ ես ամեն կոպեկ եմ խնայում իմ երազանքի համար, բայց, այնուամենայնիվ, ինձնից գումար էին վերցնում սննդի և կոմունալների համար։ Աշխատանքից հետո հոգնած գալիս էի, իսկ ճաշից ինձ մնացած էր լինում միայն կարտոֆիլն ու մակարոնեղենը։Բայց եթե եղբայսր գալիս էր մեզ հյուր, ապա մայրս անմիջապես նրա համար պատրաստում էր 3 ճաշատեսակ և բոլորը մսով։

Վերջապես կարողացա հավաքել անհրաժեշտ գումարը։ Մնացածը 6 տարով պարտք եմ վերցրել։ Երբ ծնողներս եկան իմ բնակարանը նայելու, մորս դեմքին նախանձ կար, որովհետև ես կարողացա ինձ համար ավելի լավ բնակարան գնել, քան եղբորինս է:Իսկ վերջերս եղբայրս ասաց, որ ցանկանում է ամուսնանալ։ Եվ մայրս անմիջապես վազեց ինձ մոտ և սկսեց առաջարկել բնակարանս փոխել եղբորս բնակարանի հետ։

Պայմանով, որ ապրելու եմ տատիկիս բնակարանում, առանց վերանորոգման և այն հարմարությունների, որոնք կան իմ բնակարանում։Նաև ես պետք է վճարեմ իմ հիփոթեքը: Այդ ժամանակ ես չդիմացա և մայրիկիս հայտնեցի այն ամենը, ինչ մտածում եմ իր մասին՝ սկսած մանկությունից։ Դրանից հետո ես ու մայրս չենք շփվում, եղբորս հետ նույնպես։ Բայց երբեմն հայրս զանգում է ինձ՝ ընտանիքից թա քուն։ Նյութը հրապարակման պատրաստեց news94daily.com-ը