Մասնագետները երաշխավորում են այս միջոցը, որի կիրառումից հետո Ձեր սենյակային բույսերը ուղղակի կսկսեն արագ աճել

Հետաքրքիր

Ցանկանում եք, որ ձեր սենյակային ծաղիկներ ծաղկեն փարթամ ու հաճախակի, ուրեմն լսեք փորձառու ֆլորիստի խորհուրդները: Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ աճեցնել իսկակակ ծաղկող այգի լուսամուտագոգին: Բոլոր գաղտնիքներն այստեղ են: Շքեղ սենյակային ծաղիկներ ունենալը բարդ չէ, պարզապես պետք է ճիշտ կերակրել, հակառակ դեպքում անիմաստ է սպասել փարթամ տերևներ և լավ փթթում:

Ինչպես ճիշտ կազմել մենյու կանաչ արարածների համար՝ հաշվի առնելով նրանց տարբեր ճաշակները:

1.Սկզբունքորեն բոլոր բույսերը սիրում են շաքար( իսկ կակտուսները առհասարակ մեծագույն քաղցրակերներ են): Կարելի է ջրելուց առաջ 1թ/գ շաքարավազ լցնել ծաղկի հողի վրա (10սմ տրամագիծ ունեցող ծաղկամանի դեպքում) կամջրել բույսըքաղցրաջրով (0,5թ/գ շաքար՝ 0,5 բաժակ ջրին):

2.Ծաղկման համար լավ արդյունք է տալիս նաև գերչակի յուղով սնելը (1թ/գ՝ 1 լիտր ջրին) կոկոններ գցելու ժամանակ:

3. Շատ օգտակար է բույսի համար փայտի մոխիրը (թե սնելու առումով, թե հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար). Պատրաստելու համար մոխրի լուծույթ 1 ճ/գ մոխիրը անհրաժեշտ է լցնել 1լիտր տաք ջրի մեջ և թողնել մեկ շաբաթ՝ երբեմն խառնելով այն: Ջրել այդ լուծույթով 1 անգամ 10 օրվա ընթացքում:

4. Բույսը կարելի է ջրել նաև այսպիսի լուծույթով. Վերցնում ենք նռան հատիկներ կամ ցանկացած ցիտրուսային պտուղ, ծածկում ենք ջրով և թողնում մեկ օր: Վերջ: Ջրելու համար սնուցող լուծույթը պատրաստ է:

5. Սենյակային ծաղիկների դիմադրողականությունը հրաշալի բարձրանում է ասպիրինի լուծույթը շաղ տալուց: 1 հաբը լուծել 1 լիտր ջրի մեջ:

6. Ալոեի ջրով բացած հյութը նույնպես շատ օգտակար է բոլոր սենյակային տարածված բույսերի համար: Հարկավոր է 1թ/գ հյութը լցնել կես լիտր ջրի մեջ:

7. Ֆիկուսները կարելի է ամիսը մեկ ջրել քաղցրացված ջրով: 1 լիտր ջրին լցնել 1թ/գ շաքար: Այս բույսի տերևները կարելի է սրբել կաթով: Դա բույսին փայլ և գեղեցկություն կտա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *